ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Նա հիանալի սիրեկան կլինի. ինչպես հասկանալ
Շատ հաճախ մենք ուշ ենք հասկանում, թե ով էր նա: Քիչ չի պատահում, երբ խոստումնալից արտաքինով տղամարդիկ բացարձակ գայթակղիչ չեն անկողնում: Իսկ դա կանխավ գուշակելու մի քանի միջոց կա: Բավական է հետևել միայն նրա պահվածքին և կհասկանաս, թե ինչպիսի տղամարդ է նա անկողնում:
Նա ջենթլմեն է: Քո տղամարդն իրեն իսկական արքայազնի պես է պահում, իսկ քեզ ստիպում է արքայադուստր զգալ յուրաքանչյուր պարագայում: Նա հասցնում է քեզնից առաջ բացել դուռը, օգնում է հագնել կամ հանել վերարկուն, հարմար տեղավորվել սրճարանի սեղանի շուրջ: Հաճոյախոսություններ է անում, հետաքրքրությամբ լսում քո մեծ պլանների մասին, երկար պատմություններդ ու նույնիսկ հարցեր տալիս: Համոզված եղիր, որ այսպիսի տղամարդիկ նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն իրենց սիրելիներին ննջասենյակում:
Նա գիտի հպման ուժն ու հմտորեն օգտագործում է գիտելիքները: Դժվար է, բայց պետք է գտնել այնպիսի մեկին, ով գիտի ինչպես հպվել կնոջը: Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա դիպչում քեզ: Եթե նա անզգուշորեն, առանց ուշադրություն դարձնելու վերցնում է ձեռքդ, կամ անհարմար շարժումներով դիպչում քեզ, ապա նա նույնքան անփույթ կլինի գիշերը: Հեռու մնա այսպիսի տղամարդկանցից: Իսկ ավելի զգայուններն ու ուշադիրները վստահաբար գիտեն, թե ինչպես պետք է դիպչել մարմնի յուրաքանչյուր միլիմետրին:
Նա եսասեր չէ: Կան տղամարդիկ, որոնք զգում են իրենց երկրագնդի կենտրոնում: Այսպիսի տղամարդը կարող է ժամերով գովաբանել իրեն քո առաջ, մինչ դուք նստած եք իր նախընտրած ռեստորանում և ճաշակում եք իր սիրելի ուտեստները: Նա նույնիսկ կտանի ձեզ իր սիրելի մարտաֆիլմը դիտելու, քանի որ այնտեղ խաղում է իր սիրելի դերասանը և նրան չի հուզում, թե դու կարող ես ձանձրանալ: Քո փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր ուրիշ աղջիկ, միայն թե նա բավարարի իր ցանկությունները: Ուրիշ բան է, երբ նա ուշադրությամբ լսում է նաև քո պատմությունները, առաջարկում գնալ քո ուզած վայրը, նայել այն ֆիլմը, որը դուք ես ուզում, անգամ եթե նա տանել չի կարողանում այդ ժանրը:
Նա չի ճնշում և չի շտապեցնում: Ով շտապեցնում է, նրան հաստատ չեն հետաքրքրում ապագա հարաբերությունները: Նրան հետաքրքրում է միայն քո մարմինը, այլ ոչ թե դու: Եթե տղամարդն անկեղծորեն ուզում է ավելի խորը հարաբերություններ, նա հասկանում է, որ շտապելով միայն կվնասի: Եթե նա ասում է «Լավ, արի սպասենք» կամ «Ես չեմ շտապում», պետք չէ եզրակացնել, որ նրա համար միևնույն է: Նա պարզապես գնահատում է ձեր հարաբերությունները:
Նրա կողքին դու քեզ գեղեցկուհի ես զգում: Աննկարագրելի, էմոցիաներով հարուստ, առանց բարդույթների սեքս է քեզ սպասվում այն տղամարդու հետ, ով սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Նրա կողքին դու քեզ անկրկնելի, գեղեցիկ, սեքսուալ ու գրավիչ ես զգում: Նա քեզ ինքնավստահություն է պարգևում:
Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն